Տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանիքում սպասվում է կյանքի ամենամեծ ու լուսավոր հրաշքը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակի անոնսը՝ իսկական անակնկալ մատուցելով իր հազարավոր երկրպագուներին։
Տեսանյութի կադրերում Սոնան ներկայացել է չափազանց նուրբ կերպարով, որտեղ արդեն հստակ երևում է նրա կարգավիճակը։
Տեսահոլովակի այդ հատվածի միջոցով երգչուհին պաշտոնապես հայտնել է, որ ինքն ու ամուսինը սպասում են իրենց երկրորդ բալիկի ծննդյանը։
Հրապարակմանը կից Սոնա Ռուբենյանը կատարել է չափազանց էմոցիոնալ գրառում՝ անկեղծանալով, որ երկար է պատրաստվել այս նվիրական պահին:
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու… Իսկ տեսահոլովակը՝ շուտով…»,- գրել է նա։
Այս նորությունը վայրկյանների ընթացքում մեծ ուրախությամբ է ընդունվել համացանցում։ Սոնայի գործընկերները՝ շոու-բիզնեսի հայտնի դեմքերը, ինչպես նաև հավատարիմ հետևորդները շնորհավորել են սիրելի երգչուհուն և նրա ընտանիքին՝ մաղթելով երջանկություն։