Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:06 01-07-2026

Գյումրիի դպրոցներից հանվել են փառքի անկյունները. մայրերն ահազանգում են, մարզպետարանը լուռ է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը զոհված զինծառայողների ծնողներից ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի մի շարք դպրոցներից հանվել են իրենց հերոս որդիներին նվիրված փառքի անկյունները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է այն դպրոցներին, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծնողների պնդմամբ՝ վերանորոգումից հետո դպրոցներում փառքի անկյուններն այլևս չեն վերականգնվել։

Նշենք, որ 2025 թվականին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում իրականացվում էր 41 դպրոցաշինական ծրագիր, որոնցից 12-ը՝ նոր կառուցվող, իսկ 28-ը՝ հիմնանորոգվող դպրոցներ էին։ Այդ դպրոցներից 15-ը գտնվում էին Գյումրիում։ Գյումրիում հիմնանորոգվել են թիվ 5 հիմնական, թիվ 7, թիվ 9, թիվ 11, թիվ 19, թիվ 20, թիվ 21, թիվ 23, թիվ 28, թիվ 30, թիվ 31, թիվ 32, թիվ 38, թիվ 41 և թիվ 45 դպրոցները։

Հիմնանորոգվել են նաև Նոր Կյանքի, Փանիկի և Ազատանի միջնակարգ դպրոցները, ինչպես նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը։

Որդեկորույս ծնողների ահազանգից հետո Oragir.News-ը փորձել է նկարահանումներ իրականացնել մի շարք դպրոցներում՝ պարզելու, թե ինչու են հանվել փառքի անկյունները։

Սակայն Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում լրագրողներին չեն թույլատրել նկարահանել՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է Շիրակի մարզպետի աշխատակազմի հատուկ թույլտվությունը։ Նույն պահանջը ներկայացվել է նաև մյուս դպրոցներում։

Oragir.News-ը դիմել է Շիրակի մարզպետի աշխատակազմի լրատվության բաժին՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք կամ հստակ պատասխան չի ստացել։

Oragir.News-ի հետ զրույցում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Ղանդիլյանի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը, պատմում է. «Երբ դպրոցը պիտի վերանորոգեին, ասացին՝ նկարներն ու իրերը թող մնան ձեր մոտ, վերանորոգումն ավարտելուց հետո նորից կբերեք, ամեն ինչ իր տեղում կլինի։ Բայց արդեն մեկ տարի է անցել վերանորոգումից, և ոչ մի արձագանք չկա»։ Գառնիկ Ղանդիլյանը սովորել է Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում։

Տիկին Հռիփսիմեի խոսքով՝ տեղի ունեցածի նպատակը ակնհայտ է. «Մոռացության են ուզում տալ, որ մեր երեխեքը հերոսաբար զոհվել են հանուն Հայրենիքի, հանուն իրենց այսօրվա խաղաղության։ Ասացին՝ Արցախը մերը չի եղել, հիմա էլ կասեն՝ էդ երեխեքն էլ ձերը չեն եղել։ Վախենում են թուրքից, ամեն ինչ անում են, որ հաճոյանան»։

44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, նույնպես հաստատում է, որ իրենց որդու փառքի անկյունը դպրոցում այլևս չկա։

«Մեր դպրոցից էլ են հանել։ Ասացին, որ վերանորոգման պատճառով են ապամոնտաժել, հետո նորից կտեղադրեն, բայց մինչ օրս չեն տեղադրել։ Դպրոցի տնօրենը մեղավոր չէ, իրեն ինչ ասել են, դա էլ արել է։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ խիղճն է զարթնել իրենց մեջ, կամ փորձում են թուրքին հաճոյանալ»,- ասում է Նաիրա Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր
23:49 Պատերազմը երբեք չի ավարտվում. ցանկանո՞ւմ եք գոյատևել՝ պետք է շատ ուժեղ լինեք. Նեթանյահու
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը