Կատարի «Es’hailSat» արբանյակային ընկերությունը պաշտոնական պայմանագիր է ստորագրել ֆրանս-իտալական «Thales Alenia Space» ընկերության հետ՝ նոր սերնդի հեռահաղորդակցության արբանյակ մշակելու նպատակով։
«Es’hail-3 / Türksat-Biruni» անվանումը կրող արբանյակը շահագործվելու է թուրքական պետական «TÜRKSAT» ընկերության հետ համատեղ։ Ստորագրված համաձայնագրի շրջանակներում նոր արբանյակը բարձր արագությամբ լայնաշերտ կապի ծառայություններ է մատուցելու Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:
Այս գործընկերության պայմանագիրը Թուրքիային և Կատարին թույլ կտա կիսել ենթակառուցվածքային ծախսերը, օպտիմալիզացնել արբանյակային կարողությունների օգտագործումը և առավելագույնի հասցնել արբանյակի առևտրային պոտենցիալը:
«Thales Alenia Space»-ը, որպես գլխավոր կապալառու, ստանձնել է արբանյակի նախագծման, արտադրության, փորձարկումների և սպասարկման ողջ պատասխանատվությունը:
Աղբյուր՝ Ermenihaber