Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։
«Որոշել եմ այսօրվանից յոթօրյա ազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին»,- հայտնել է Ռոդրիգեսը։
Նա ընդգծել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների համար, ցավակցում է զոհվածների ընտանիքներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին և աջակցում անհետ կորածների ընտանիքներին ու տուժած համայնքներին։
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի էին ունեցել ստորգետնյա երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինի ուժգնությունն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել էր 7.2, իսկ երկրորդինը՝ 7.5 մագնիտուդ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1943-ի։ Ավերվել են հարյուրավոր տներ, վնասվել են ենթակառուցվածքները։