Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 19:15 23-06-2026

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը, ինչպես բազմիցս նշվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների Ուկրաինայի հետ, պատրաստ է բանակցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք, հիշեցնենք, այն ժամանակ նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք գոհ էին ամեն ինչից»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարվեն տեղում ստեղծված իրողությունների հիման վրա։