Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:17 23-06-2026

Ոչ թե Ռոնալդոյի, այլ՝ հայրիկիս. Արկադի Դումիկյանի որդու պատասխանը հուզել է համացանցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Համացանցում լայն տարածում է գտել ու մեծ հուզմունք առաջացրել սիրված երգիչ Արկադի Դումիկյանի որդու՝ փոքրիկ Ալեքսի մասնակցությամբ տեսանյութը։

Հաղորդումներից մեկի ժամանակ հաղորդավարը դիմում է փոքրիկին՝ հարցնելով, թե երբ մեծանա՝ ում նման է ցանկանում լինել։ Ալեքսն առանց վարանելու միանգամից պատասխանում է՝ «Հայրիկիս»։

Հաղորդավարը փորձում է փոխել ընթացքը և հարցնում է. «Իսկ միգուցե Ռոնալդոյի նման», սակայն տղան ցուցաբերում է հիացնող հաստատակամություն և կրկին վստահ հայտարարում՝ «Հայրիկիս»։

Այս կարճ տեսանյութն անմիջապես գրավել է օգտատերերի սրտերը, ովքեր մեկնաբանություններում նշում են, որ սա հոր հանդեպ մեծագույն սիրո և ճիշտ դաստիարակության լավագույն ապացույցն է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի