Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:30 23-06-2026

Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն

Իրավապահները ներխուժել են ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի տուն։ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները՝ դեռևա հայտնի չէ։