Այսօր՝ հունիսի 23-ին, ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը խոսեց Անդրանիկ Թևանյանի՝ պետական դավաճանության հոդվածի մասին:
Լեզվակռիվը վերածվեց քաշքշոցի ու ծեծկռտուքի:
Կանայք նույնպես անմասն չմնացին. ավագանու անդամ Անի Խաչատրյանը ջուրը շփեց, ավագանու մեկ այլ կին անդամ էլ ապտակեց:
Թեժ կռվի ժամանակ նիստը վարող Փամբուխչյանը ընդմիջում հայտարարեց. ավագանին ծեծկռտուքը շարունակում է միջանցքում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: