Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին 3 ամիս առաջ - 18:00 19-02-2026

Փաշինյան-Ալիև հանդիպումը լինելու է հերթական գործարքը՝ ի վնաս Հայաստանի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում Փաշինյանը կմասնակցի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Անցյալ ամիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդունել էին նախաձեռնությանը միանալու առաջարկությունը և Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ներկա են գտնվել կանոնադրության ստորագրության պաշտոնական արարողությանը։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Փաշինյան-Ալիև հանդիպումից»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ ոչ մի լավ բան չեն ակնկալում այդ հանդիպումից, որոշներն էլ նշեցին, որ ի վնաս Հայաստանի քննարկում է լինելու։ «Ոչ մի լավ բան։ Խաղաղությունը ժամանակավոր ա, մշտական բան չի։ Էսօր Ալիևը տենց համոզում ա, վաղն առանց որևէ բանի կհարձակվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։

«Ոչ մի լավ ակնկալիք, որովհետև չեմ ընդունում Փաշինյանին։ Որպես ղեկավար ինքը զրո է։ Խաղաղությունն իր երազանքներում ա»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ լինելու է հերթական գործարն ի վնաս Հայաստանի։ «Ոչ մի լավ բան, հերթական գործարքը ի վնաս Հայաստանի։ Խաղաղության հոտ գալի՞ս ա, չէ։ Ես անձամբ գտնում եմ, որ ոչ միայն խաղաղություն չի լինելու, այլև անհամեմատ վատ բաներ են մեզ սպասելու»,- ասաց նա։ «Ոչ մի լավ բան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․