Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում անվտանգային իրավիճակի շուրջ հասարակական քննարկումները շարունակում են ակտիվ մնալ։ Արտաքին սպառնալիքները և ներքին հանցագործությունները մասնագիտական տարբեր գնահատականների են արժանանում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու՝ քաղաքացիներն այսօր Հայաստանում իրենց անվտա՞նգ են զգում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին սպառնալիքների առումով։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ հենց Հայաստանում է իրեն անվտանգ զգում։ Նա ասաց, որ վստահում է Հայաստանի պատասխանատու կառույցներին և այս պահին լուրջ բացասական զգացողություններ չունի։

Մյուս քաղաքացիները մտահոգություն հայտնեցին արտաքին անվտանգության վերաբերյալ, նշելով, որ քաղաքական գործիչների կողմից պարբերաբար հնչող պատերազմական սպառնալիքների մասին հայտարարությունները վախի զգացում են առաջացնում իրենց մեջ։

«Միշտ վախը կա իմ մեջ, որ միգուցե պատերազմ կլինի, որովհետև բազմիցս մեր քաղաքական գործիչներից լսվում է՝ եթե սա չանենք, պատերազմ է լինելու, եթե նա չանենք՝ պատերազմ է լինելու։ Դրա համար արտաքին սպառնալիքի զգացումը միշտ կա»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Հարցման մեկ այլ մասնակից էլ ասաց, որ անվտանգ չի զգում նաև ներքին առումով՝ մատնանշելով դանակահարությունների, կրակոցների և այլ հանցագործությունների մասին գրեթե ամենօրյա լուրերը։

Քաղաքացիներից մեկն էլ անդրադարձավ Կոռնիձորի շուրջ վերջին օրերին տարածված տեղեկություններին։ Նրա խոսքով՝ այդ միջադեպի վերաբերյալ հակասական հայտարարությունները ևս մեծացնում են հասարակության անվստահությունը։

«Այնպես որ՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խաղաղություն և ի՞նչ անվտանգություն։ Դա ֆիկցիա է, ուղղակի կեղծ խաբեություն է, և շարունակում են ժողովրդին պահել թյուրիմացության մեջ»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ Հայաստանի ներկայիս անվտանգային իրավիճակը գնահատեց է առավել կտրուկ՝ նշելով, որ իշխանությունների վարած քաղաքականությունից ելնելով՝ այսօր հնարավոր չէ խոսել ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին անվտանգության լիարժեք ապահովվածության մասին։

«Քանի դեռ երիտթուրքական իշխանություն ունենք, հայկական իշխանություն չունենք։ Հայկական իշխանությունը բռնագրավված է արտաքին ուժերի կողմից։ Այդ պայմաններում անվտանգության մասին խոսք լինել չի կարող»,– նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը