Օրերս տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունը։
Հանդիսությունը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, իսկ երեկոյի երաժշտական հատվածն ապահովել են ճանաչված արտիստները․ իրենց հիթային երգերով ու կատարումներով հանդես են եկել երգիչներ Էրիկը, Սուպեր Սաքոն, ինչպես նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը:
Միջոցառման հատուկ հյուրերի թվից է եղել նաև երգչուհի Լոբոդան, ով արարողությունից կադրեր է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում։ Նա տեղադրել է հոլովակներ ու նկարներ հարսանեկան խնջույքից՝ դրանք մակագրելով․ «Եղեք երջանիկ, սիրում եմ ձեզ, Ալեն և Անելյա»։