ՊԵԿ աշխատակից Վլոյի ֆեյսբուքյան ողջ էջը Հայկ Սարգսյանի լուսանկարներն են։

Պատճառը հայտնի դարձավ, երբ պարզեցինք, որ Վլո (հավանաբար Վոլոդյա) Հայրապետյանը ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին թիկնապահ Հայկ Սարգսյանի աներորդին է` Հայրապետյանների դինաստիայից։
Նա ՊԵԿ է ընդունվել Սարգսյանի և Օլկա Հայրապետյանի հարսանիքից հետո, ինչը վկայում է, որ Հայկ Սարգսյանը լավ փեսացու է, թեև անգամ իր թիմի իշխանության օրոք չկարողացավ Հայրապետյաններին վերադարձնել Նավասարդ Կճոյանի կողմից «քցված» 12 միլիոն ԱՄՆ դոլարը։
Չար լեզուներն ասում են, որ հենց այդ գումարը չվերադարձնելու համար Նավասարդ արք․ Կճոյանը դարձավ «նիկոլական», ինչի արդյունքում ՔՊ թիմից հեռացավ Հայկ Սարգսյանը։
Դա քիչ է, օրերս էլ նոր արհավիրք է կախվել Հայրապետյանների (Քալանթարյանների) բիզնեսի գլխին․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբոր, 2012 թվականին ինքնասպան եղած Միշա Քալանթարյանի անունով ձևակերպված հանրահայտ գաջի գործարանի («Գաջեգործ» ԲԲԸ) սեփականաշնորհման գործարքը, որը կատարվել էր 1997 թվականին։
Պարզապես Հայկ Սարգսյանը ուղղակի պետք է իմանար մի օրինաչափություն․ հեղափոխությունը «խժռում է իր զավակներին»։