Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:48 12-02-2026

Քրիստինե Հովհաննիսյանի հուզիչ նկարները ընտանիքի հետ

Դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով կադրեր ընտանեկան ջերմ ֆոտոշարքից։ Հրապարակումն ամբողջությամբ նվիրված է ընտանեկան արժեքներին և անկեղծ էմոցիաներին:

Տեսանյութին կից դերասանուհին կատարել է հուզիչ մակագրություն.

«Այստեղ սեր է՝ առանց բառերի, ինչպես մանկության տարիներին»։

Քանի որ Քրիստինեն հազվադեպ է հանրայնացնում իր անձնական կյանքն ու ընտանեկան առօրյան, այս հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում՝ արժանանալով բազմաթիվ դրական մեկնաբանությունների։

Oragir News-ն առանձնացրել է նկարահանման ամենաուշագրավ և հուզիչ դրվագները: