Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:30 25-10-2025

Սա ողբերգություն է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ կուսակցության համար. Քրիստինե Վարդանյանը` Մխիթար Մարգարյանի մահվան մասին

Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ցավոք, մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Մարգարյանի վիճակը հիվանդանոց տեղափոխման պահին գնահատվել է ծայրահեղ ծանր։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախնական տվյալներով անձն ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Մխիթար Մարգարյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից էր.

«Նա ծառայել է Դաշնակցության գումարտակի կազմում՝ մասնակցելով մարտական հերթապահությանը։ Դաշնակցության երիտասարդական միության երկարամյա պատասխանատուներից մեկը լինելով՝ մշտապես ներգրավված էր կուսակցության կրթական և երիտասարդական ծրագրերում»:

Պատգամավորը հավելեց նաև, որ նա ակտիվ կուսակցական էր, ներգրավված երիտասարդների վերապատրաստման ծրագրերում և վերջին դասընթացը, Վարդանյանի խոսքով՝ հենց անցած շաբաթ էր անցկացրել։

«Կարծում եմ՝ ճիշտ չէ անձնական պատճառներ փնտրել, սա մեծ ողբերգություն է թե՛ ընտանիքի, թե՛ կուսակցության համար։ Այլ բան փնտրելը միայն խորացնում է այդ վիշտը»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզում է քննչական կոմիտեն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին