Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հայտարարագիր 1 տարի առաջ - 21:00 01-03-2025

Սեփական տուն, մեքենա, 17 մլն դրամ եկամուտ․ Արթուր Հովհաննիսյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Մարիամ Ավագյանի հայտարարագրերը։

Արթուր Հովհաննիսյանը տարեսկզբին անշարժ գույք չի ունեցել, սակայն 2023-ի ընթացքում՝ հոկտեմբերի 5-ին, 30 մլն դրամով սեփական տուն է գնել՝ Արարատի մարզի Մասիս համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ իշխանական պատգամավորը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2022-ի ապրիլի 8-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Հովհաննիսյանի բանկային հաշիվներին գումար չի եղել, իսկ նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 500․000 դրամ, տարեվերջին՝ 1․450․000 դրամ։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 10․056․576, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38․867․000 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 6․060․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հովհաննիսյանի կինը՝ Մարիամ Ավագյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած սեփական տունը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ, իսկ շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Ավագյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 400․000 դրամ, որը տարեվերջին դարձել է 1․000․000 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
Մարիամ Ավագյանի տարեկան եկամուտը կազմել է 6․660․000 դրամ, որը «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ»-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6․800․000 դրամ։

Արթուր Հովհաննիսյանի հետ է բնակվում նաև վերջինիս մայրը՝ Մարիետա Հովհաննիսյանը, ով շարժական և անշարժ գույք, ինչպես նաև կանխիկ ու անկանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նրա միակ եկամուտը իր տարեկան կենսաթոշակն է, որը կազմել է 396․000 դրամ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է