Ներքին 7 ամիս առաջ - 11:10 14-01-2026

Չմաքրված փողոցներ, սառցապատ ճանապարհներ․ երթևեկությունը վտանգավոր է

Երեկ ամբողջ Երևանում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից քաղաքացիները ահազանգում են չմաքրված փողոցների և վտանգավոր երթևեկության մասին։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Մարաշում, որտեղ ամբողջ գիշեր տեղացած ձյունից հետո ճանապարհները չեն մաքրվել։ Արդյունքում՝ ոչ միայն Մարաշում, այլև այնտեղից դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ երթևեկությունը փաստացի կանգնած է, քանի որ նույն խնդիրն առկա է նաև կենտրոնական փողոցներում, սակայն ավելի մեղմ:

Վարորդները ժամերով մնում են խցանումների մեջ՝ սառցապատ և չմաքրված ճանապարհների, վտանգավոր երթևեկելի հատվածների ու վթարային իրավիճակների պատճառով։ Որոշ հատվածներում մեքենաները դժվարությամբ են շարժվում, իսկ երթևեկության ցանկացած փոքր խանգարում արագ վերածվում է մեծ խցանման։

Քաղաքացիների խոսքով՝ նման պատկեր գրանցվում է գրեթե յուրաքանչյուր ձնառատ օրից հետո, իսկ ձնամաքրման աշխատանքների բացակայությունը լուրջ վտանգ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի