Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 22-02-2025

Ընդդիմադիրների բռնաճնշումները, եղանակն էլի կցրտի, չմաքրված ճանապարհներ և վթարներ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նախօրեին Վիեննայում հանդիպել էիեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները։ «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը», - տեղեկացրել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների նախագահ Սարգիս Խանդանյանը՝ չհստեցնելով թե հանդիպումն ում նախաձեռնությամբ է կայացել։ Հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները»,- հայտնել է ընդդիմադիր պատգամավորը։

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ֆեյսբուքյան հարթակում ատելության քարոզ է գեներացնում արցախահայության նկատմամբ՝ հարցնելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։ Ահազանգում է «Ազգային ճակատը»։ Միջադեպը տեղի է ունեցել դերասանուհի Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի տակ, որտեղ ՔՊ-ականի եղբայրը չի կարողացել զսպել իր վրդովմունքը և թիրախավորել արցախցիներին։ Հիշեցնենք, որ Հայկ Պալյանը մինչ այս՝ բազմիցս հայտնվել է կոռուպցիոն դրսևորումների կիզակետում, իսկ նրա պատգամավոր քրոջը հանրության լայն շերտերը ճանաչեցին այն բանից հետո, երբ նա իր ամուսնուն նշանակել էր իր օգնական, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմել պարոնով։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ստանձնել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը։ Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ ««Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։
Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։ Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով»,- ասվում է հայտարարության մեջ։ Հինգ իրավապաշտպաններն են՝ Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը, Վարազդատ Հարությունյանը, Վահան Հովհաննիսյանը և Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ Ղազարյանին նախօրեին կանչել էին քննչական կոմիտե, որտեղ էլ հայտնել էին նրան առաջադրված մեղադրանքի մասին, այն է՝ դատավորներին վիրավորելը իր արտահայտած հանրային խոսքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը