copy image url
Ներքին 49 րոպե առաջ - 14:56 07-09-2026

Արամ Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացնում են Ազգային Ժողովից։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։