Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:35 21-02-2025

Երևանում բազմաթիվ ճանապարհներ շարունակում են մնալ չմաքրված

Երևանում երեկվանից տեղացող առատ ձյունը պատուհաս է դարձել վարորդների համար։ Գիշերվա կոլապսից հետո վաղ առավոտյան կրկին մայրաքաղաքի տարբեր հատվածներ աչքի են ընկնում չմաքրված փողոցներով։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Թբիլիսյան խճուղում մաքրման աշխատանքներ չեն կատարվել, երթևեկելի ողջ հատվածը հալված ձյան մեջ է կորել ու վարորդները մտահոգություն ունեն, որ այն ժամանակին չմաքրելու դեպքում վերածվելու է մերկասառույցի։

Նշենք, որ թեև քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի ողջ տարածքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, այնուամենայնիվ քաղաքացիները շարունակում են ահազանգել չմաքրված և դժվարանցանելի ճանապարհների մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ