copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:44 26-05-2025

Իմ գարուն բալա, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը․ վթարից մահացած 16-ամյա աղջկա մոր գրառումը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ծաղկաձորում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ 4 ուղևորները տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ 16-ամյա 2 աղջիկներ մահացել էին։

Մահացած աղջիկներից մեկի՝ Ալեքսանդրայի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ հրեշտա՛կ, իմ արիստոկրա՛տ, իմ դաստիարակվա՛ծ բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում․․․

Վա՜յ, իմ կոկոն ծաղիկ, չհասցրիր բացվես…

Վա՜յ, իմ ծաղկած բալենի, էդ ի՞նչ արեցիր… Իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր, երանի քո քաղցրությունը վայելած չլինեի։ Իմ գարուն բալա, մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը…

Վա՜յ, իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վա՜յ, իմ պարծանք բալա, էլ ո՞ւմ պիտի նայեմ, ո՞ւմ ներկայությունը վայելեմ, ո՞վ ա ինձ մամ ասելու»։


Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին