Ներքին 1 ժամ առաջ - 20:00 10-08-2026

Ողջ շենքը ինձ չի բարևում. Շամլուխի բնակչուհուն սպառնացել են՝ «մկնդեղ ենք շաղ տալու, սպանենք կատուներիդ»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ալավերդի համայնքի Շամլուխ բնակավայրի բնակիչ Գայանե Ամիրջանյանի և նրա հարևանների միջև կոնֆլիկտը տարիներ շարունակ չի դադարում։

Արդեն 9 տարի է՝ նա բնակվում է իր հայրական տանը և, ինչպես ինքն է ասում, ապրում է միայնակ՝ իր հինգ կատուների հետ։

Գայանեն հաշմանդամություն ունի․ նրա խոսքով՝ առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում և քայլելիս հաճախ ստիպված է լինում պատերից բռնվել։

Oragir.News-ի հետ զրույցում նա պնդում է, որ իր կատուները ոչ ոքի չեն անհանգստացնում, սակայն հարևանները պատճառ են գտնում ամեն օր իր հետ վիճաբանելու համար։ Գայանեի պատմելով՝ սկզբում վեճերը կենցաղային բնույթ են ունեցել, սակայն հետագայում հարևանների դժգոհությունների հիմնական թեման դարձել են իր կատուները։ Շարունակական վիրավորանքներ, սպառնալիքներ, մինչև որ միջամտել է տեղի ոստիկանը։

Գայանեի պնդմամբ, շենքի հարևանները միավորվել են իր դեմ և նպատակ են դրել իրեն բնակարանից դուրս հանել․ մեկ ասում են, թե երեխաները վախենում են կատուներից, մեկ էլ` դժգոհում են, որ կենդանիների մազերը թափվում են։

Գայանե Ամիրջանյանը անկախ առողջական խնդիրներից, չի պատրաստվում հրաժարվել իր կատուներից, քանի որ ոչ միայն շատ է սիրում նրանց, այլև նրանք հոգեբանական և դրական զգացողություններ են հաղորդում։

Գայանեի պահանջը շատ պարզ է՝ թույլ տալ իրեն հանգիստ ապրել իր տանը, պահպանել իր կենդանիներին և հարևանների հետ խնդիրները լուծել ոչ թե վիրավորանքների ու սպառնալիքների, այլ օրինական ճանապարհով։

Գայանեն ցանկանում է, որ իր խնդրով զբաղվեն նաև կենդանիների պաշտպանության կազմակերպությունները։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին