Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն ակտիվորեն պատրաստվում է իր կյանքի ամենապատասխանատու ու հանդիսավոր իրադարձությանը՝ հարսանյաց արարողությանը։
Երգչուհին սոցցանցերում կիսվել է նոր տեսանյութով՝ ցույց տալով նախահարսանեկան եռուզեռն ու բարդությունները։
Տեղադրված հոլովակին կից դերասանուհին անկեղծացել է, որ ընտրությունն այնքան էլ հեշտ չի տրվում իրեն.
«Չեմ կարողանում հարսի զգեստ ընտրել»,- խոստովանել է Դիանան։
Դիանան նշել է, որ խանութներում չեն թողնում ո՛չ զգեստը փորձել, ո՛չ նկարել ինչը նորմալ չէ։ Օգտատերերը շտապել են իրենց խորհուրդները տալ նորահարսին։