Հմուտ ձեռնարկատեր Տիգրան Արզաքանցյանը պետությանը ներկայացված պաշտոնական փաստաթղթում հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ․ ըստ երևույթին, նա համոզված է` քանի դեռ լոյալ է Փաշինյանի իշխանությանը, ինչ ցանկանա, այն էլ կգրի հայտարարագրում, և ոչ ոք «չի թակի իր դուռը»։
Իսկ Արզաքանցյանը ոչ միայն լոյալ է, այլև շատ «արզաքանցյանավարի» աջակցում է Հայաստանի վարչապետին, օրինակ՝ շաբաթներ առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, որ իբր ինքն ու Սերժ Սարգսյանը 2016–ին կարողացել էին առանձին բանակցություններով գրեթե հասնել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բայց ռուսները վերջին պահին թույլ չէին տվել։
Ի տարբերություն իր հայտարարագրերով պետությանը ծաղրող Արզաքանցյանի հանդեպ լռությանը՝ ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ստուգել (և մի կեղտ գտնել – խմբ) ընդդիմադիր գործիչ Լիպարիտ Դրմեյանի պատշաճ լրացված հայտարարագիրը։ Հավելենք, որ այս օրերին Արզաքանցյանը բազմաթիվ ուղիղ եթերներով ցուցադրում է իր ցոփ ու շվայտ կյանքը գերթանկարժեք Մոնակոյում։