Հրաժեշտ շոգին․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Առաջիկա հինգ օրերին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Գագիկ Սուրենյանը։