Օրակարգ․ Բայդենի վարչակազմն ամրագրում է Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը․ Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք այսօր Վաշինգտոնում ստորագրվելիք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հուշագրի, ԱՄՆ գործող և ապագա վարչակազմերի հետ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքների և դրանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքի, նոր պատերազմի վտանգի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հուշագրի ստորագրմանը՝ Ձյունիկ Աղաջանյանը համոզմունք հայտնեց, որ Բայդենի վարչակազմն ամրագրում է Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը։ «Գիտեք ամերիկյան վարչակարգին, ընդհանրապես՝ անկախ նրանից հանրապետական են, թե դեմոկրատ, գործունեությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ արտաքին քաղաքականության ոլորտում էական փոփոխություններ մի վարչակարգից մյուսը չեն լինում։ Լինում են որոշակի մոտեցումների, շեշտադրումների փոփոխություններ, բայց իրականում ընդհանուր գիծը տասնամյակներով շարունակվում է՝ այն հեռահար նպատակներին հասնելու համար, որոնք իրենց իրականացնում են։ Այնպես որ այս վարչակարգն, օգտվելով իր հնարավորություններից, վերջին մի շեշտադրումով փորձում է ամրագրել Հայաստանի արևմտյան վեկտորի տակ փոխանցումը և հիմնականում ամերիկյան հովանու ներքո»,- ասաց նա։

Ձյունիկ Աղաջանյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի համաձայնվել է ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձին»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը