Օրակարգ 2 շաբաթ առաջ - 20:00 18-05-2026

Օրակարգ․ Հանցագործի սինդրոմն է․ Փաշինյանը դաջվել է որպես հայրենիքի դավաճան․ Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման, Նիկոլ Փաշինյանի արգեսիվ վարքագծի, Արցախի հանձնման մասին լսելիս իր ինքնատիրապետումը կորցնելու պատճառների, ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկած քաղաքացու ինքնասպանության դեպքի, ընդդիմադիր ուժերի հնարավորությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի մոտ հանցագործի սինդրոմն է խոսում, քանի որ նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանք է գործել և դաջվելու է որպես հայրենիքի դավաճան։

«Գիտեք՝ հոգեբանության մեջ սենց բան կա, երբ որ հանցագործը, մանավանդ եթե փորձում է թաքցնել հանցանքը, հա, կոծկել այդ հանցանքը, և երբ որ մատնացույց են իրեն անում, ինքը այդ ագրեսիվ, հարձակողական պահվածքով փորձում է դիմացինին լռեցնել և, իր կարծիքով այդ, ուրեմն, մեղքն իր վրայից թոթափել։ Ինքը շատ լավ գիտի՝ ինչ է արել, ինքը շատ ավելի լավ գիտի՝ ինչ է արել, քան մենք անգամ պատկերացնում ենք։

Նա գիտի, որ քայլերից հետո ինչ և ինչ հրահանգների արդյունքում և ինչ գործողությունների արդյունքում ինչը ինչպես է եղել։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ մեղադրանքը, որը հնչում է, դա իրականությունն է, դա այն հանցանքն է, որի համար իրեն երբեք ոչ մեկ չի ներելու, և նա պատմության էջերում արդեն, էսպես, քարով դաջված է մնալու որպես հայրենիքի դավաճան։

Այո՛, հանցագործի սինդրոմն է խոսում, նույնը նաև խմբակի հետ է կապված։ Եվ իրենց այդ նաև վարժեցման արդյունքում իրենց ցույց են տվել, իրենց բացատրել են, որ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է, և իրենք հարձակմանն այսպիսի, էսպես խիստ ագրեսիվ և հիստերիկ դրսևորումներ են տալիս, որից մարդիկ արդեն վաղուց վաղուց նողկանք են ապրում ուղղակի»,- ասաց նա։

Աղաջանյանի գնահատմամբ՝ այս ընտրությունը Հայաստանի գոյության հանրաքվեն է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը