Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու ջանքերում կոնկրետ արդյունքներ կլինեն և կոչ է արել բացել դիվանագիտության դռները։
Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այսօր էլ վերջիններս հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կտան կոնկրետ արդյունքներ և կբացեն դիվանագիտության համար տարածք», – ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։