Ուղիղ եթեր
Օրակարգ 1 ժամ առաջ - 21:00 06-07-2026

Օրակարգ․ Օ՜, Նիկոլի պորտը տեղը դրեց, հունից հանեց․ ձեր «կռուտիտները» չեն անցնելու. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների, ՍԴ-ի կողմից դրանց արդյունքներն ուժի մեջ թողնելու, ընդդիմության՝ մանդատները վերցնելու որոշման, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության կորստի, նոր գումարման խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածության, այնտեղ սպասվող զարգացումների, ՔՊ-ի համար սահմանադրական մեծամասնություն ապահովելու ճանապարհների, ընդդիմության նկատմամբ շարունակվող բռնաճնշումների, հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման սցենարների, ընտրությունների արդյունքների վրա Ռուսաստանի քայլերի ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Զոհրաբյանը զգուշացնում է՝ ընդդիմության «կռուտիտներն» այլևս չեն անցնելու։

«Վերցրել եք, մտնում եք պատասխանատվության տակ։ Մենք ձեր որոշումը հարգում ենք, մենք ձեր որոշումն ընդունում ենք, բայց դուք պիտի հասկանաք, որ այդքան թվով մարդու պատասխանատվությունն իրացնելը լուրջ խնդիր է։ Եվ չեք կարա էլի՝ Նիկոլին սուր հարց տալով կամ Նիկոլի նեռվերի վրա ազդելով, կամ՝ «էսօր իմ հարցը Նիկոլ Փաշինյանին հունից հանեց»։ Պա՛հ, Նիկոլ Փաշինյանին էլ իբր առիթ էր պետք հունից դուրս գալու համար, կամ հարց էր պետք, հա՞։ Իրենց էջերում էլ դնեն իրենց հարցի հերոսական հատվածը, գցեն իրենց օբշի գրուպաներ, որ իրենց էդ բաները՝ ֆեյքերը, ակտիվները, գրեն՝ «օ՜, օ՜, էս ինչ ասեց, օ՜, սենց բան չկա, պորտը տեղը դրեց»։ Իրենք էլ ծափ տան, բայց, ասենք, Նիկոլի պատասխանը չդնեն, հա։ Չի լինելու, չի անցնելու։ Էդ «կռուտիկները», էդ մանկապատանեկան, ես չգիտեմ՝ էդ բաները, չեն անցնելու»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս պահին մանդատներ վերցնելու որոշումը ճիշտ է, սակայն նա ընդդիմությանը կոչ արեց դա անձնազոհություն չներկայացնել՝ շեշտելով, որ ընդդիմության ընտրողներն ախուրյանցի Անոներ չեն։

Մանրամասները՝ հարցազրույցում․