Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:25 12-06-2023

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է 5 րոպե տրամադրելով մեծ գործին իր լուման բերել․ Ձյունիկ Աղաջանյան

Դիմադրության նախորդ շարժումների ժամանակ քաղաքացիներից հաճախ ենք լսել՝ բավական է խոսեք, գործ արեք։ Սա այդ գործ անելու միջոցներից մեկն է, որ յուրաքանչյուրն իր ստորագրությունը դնելով բացահայտ դեմ է արտահայտվում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ պետք է միանալ «ՀայաՔվե»-ին։

«Սա իրավական ճանապարհ է, որը յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է նաև, որովհետև լինելով այս երկրի քաղաքացի, իրենք որոշակի պարտականություն ունեն պետության պահպանման առումով։ Նման քայլով, որը շատ փոքր կարող է թցալ․ բայց շատ մեծ ազեցություն կարող է ունենալ որպես կանխարգելիչ գործիք իշխանությունների պարտվողական և Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրությունների առումով»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ հանրային ձայնը որքան բարձր հնչի, այնքան ավելի ընկալելի է դառնում միջազգային հանրության համար, որ հանրությունը պարաստ չէ համակերպվելու իր ժողովրդի մի մասի ցեղասպանությանը, որը փորձում է իրականացվել իր երկրի իշխանությունների կողմից․ «Սա այն իրավականն է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է 5 րոպե տրամադրելով մեծ գործին իր լուման բերել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը