Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Վազգեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների, դրանց կանխատեսելիության, իշխանության և ընդդիմության ստացած ձայների, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունն ամեն գնով պահելու պատճառների, Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընտրությունների արդյունքների բողոքարկման և սպասվող վճռի, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման պատճառների և նպատակների, Հայաստանի իշխանությունների ցուցաբերած արձագանքի, հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Վազգեն Պետրոսյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին 30 հազար մարդ էր բերել Հայաստան, որ իր օգտին քվեարկեին։
«Ես իրենց ասացի՝ երբ որ դուք խոսում եք Ռուսաստանում, որ ձեզ կուղարկենք Հայաստան, որպեսզի այնտեղ մասնակցեք ընտրություններին, դուք ոչ թե ի օգուտ ձեզ եք որևիցե գործողություն անում, այլ Նիկոլի ձեռն եք բաց թողում և ձեռը բացում եք, որ ինքն իր ռեսուրսի՝ պետական ռեսուրսի՝ Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսի հաշվին բազում մարդկանց դրսից բերի Հայաստան, և այդ մարդիկ քվեարկեն իր օգտին և այդ ամեն ինչը ջարդի ձեր գլխին ու ընդդիմության գլխին։ Եվ այդպես էլ եղավ․ մոտավորապես տարբեր թվերը, որոնք լսել եմ տարբեր գերատեսչություններից, մոտավորապես 30 հազար հոգի Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին եկել են Հայաստան և քվեարկել են Նիկոլի համար»,- ասաց նա՝ հատուկ ընդգծելով, որ խայտառակություն էր, երբ ընդդիմությունը 3 անգամ պարտվեց պարտված մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին։
Պետրոսյանի գնահատմամբ՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան գալը կեղծ օրակարգ է։
Մանրամասները՝ հարցազրույցում․