copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:19 04-07-2024

Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners

ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Ադրբեջանում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել:

Այդ մասին նշվում է Free Armenian Prisoners շարժման հայտարարությունում․

««Ջաֆարովան հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, այցելելով Ռուբեն Վարդանյանին, եկել է այն եզրահանգման, թե Վարդանյանի կալանքի պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մինչդեռ նման բան չէր կարող լինել, քանի որ քաղաքականության համաձայն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշում չի կայացնում այն մասին, թե արդյոք կալանավորի կալանքը համապատասխանու՞մ է միջազգային չափանիշներին: Ավելին, Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը վերջերս հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, որում մանրամասնորեն ներկայացրել է Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և միջազգային բազմաթիվ չափանիշներ ոտնահարող կալանքի պայմանների մասին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել