copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:45 25-05-2024

Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների

Այսօր տեղի է ունեցել «Կենաց ծառ» խորհրդանշական անվամբ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների:

Հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվել՝ հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի։

«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։

Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Խորհրդանշականորեն նաև «Կենաց ծառ» է տնկվել և պտղատու նոր այգի բացվել, Տաթևում և Հալիձորում ազգագրական-մշակութային միջոցառումներ են անցկացվել:

Համայնքի բնակիչները ավանդական հարիսա են պատրաստել։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:

Նշենք, որ ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Այսօր Արցախի նախկին պետնախարարը 56 տարեկան է դառնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի