Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:24 27-10-2025

Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների հարցը

Քրիստոնեական զորակցության միջազգային կազմակերպության նախագահը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին․

«Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդունեց Քրիստոնէական Զօրակցութեան Միջազգային (Christian Solidarity International — CSI) կազմակերպութեան նախագահ դոկտ. Ճոն Այպնըրը։ Սոյն կազմակերպութեան կեդրոնը կը գտնուի Ցիւրիխի (Զուիցերիա) մէջ։ Ան տարբեր երկիրներու մէջ գրասենեակներ ունի։

Դոկտ. Այպնըր Հայրապետին պարզեց կազմակերպութեան աշխատանքները՝ Հայաստանի ու Արցախի վերաբերեալ եւ յատկապէս Պաքուի մէջ ապօրէն կերպով հայ բանտարկեալներուն գծով, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի մէջ Սուրիոյ ու Իրաքի քրիստոնեայ համայնքերուն կատարուած օժանդակութեանց մասին:

Նորին Սրբութիւնը իր տեսակէտները պարզեց յիշեալ հարցերուն առնչութեամբ, միաժամանակ իր գնահատանքը յայտնեց կազմակերպութեան գործունէութեան։ Վեհափառ Հայրապետը մասնաւորաբար շեշտեց Պաքուի մէջ հայ բանտարկեալներու ազատ արձակման անյետաձգելի հրամայականը։

Դոկտ. Ճոն յայտնեց, թէ յառաջիկայ շրջանին պիտի այցելէ Անթիլիաս, որպէսզի վերոյիշեալ հարցերուն շուրջ լայնօրէն խորհրդակցի Վեհափառ Հայրապետին հետ։

Նշենք, որ հանդիպումին ներկայ էին արեւմտեան շրջանի հայ դատի յանձնախումբի անդամները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին