Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:38 09-10-2023

Էթնիկ ինքնության պաշտպանը վերանում է․ Մենուա Սողոմոնյանը` Արցախի համալսարանի մասին

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի պետական համալսարանը առաջիկայում լուծարվելու է։ Շրջանառվող լուրերի մասին Oragir.News-ին իր մտահոգություններն է հայտնել քաղաքագետ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը։

«Շատ բացասաբար եմ գնահատում իրավիճակը։ Արցախի պետական համալսարանն ունի պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում մինչև 2027-ը։ Կարելի էր մի փոքր սպասել, վերակազմակերպել, խորությամբ ուսումնասիրել, նոր կայացնել այդ հապճեպ որոշումը։ Բուհը իրականացնում էր կրթական ծրագրեր, որոնց մի մասը, գուցե, ունեին տարբերություններ ՀՀ մյուս բուհերի հետ, հետևաբար, երբ ուսանողները գնում են այլ բուհեր, իրենց կրթական ծրագրերի հետ սինխրոնացման անհրաժեշտություն կա։ Բացի այդ՝ բուհի ինքնությունը վերանում է։

Արցախի պետականության մի կարևոր ատրիբուտ է վերանում այս հապճեպ քայլի արդյունքում, դատապարտելի որոշում է։ Այս քայլով վերջ է տրվում Արցախ երևույթի մի կարևոր բաղադրիչի։ Ցրվում ու տարրալուծվում է այն համայնքը, որ կար այս բուհի ներսում։ Այնտեղ շատ յուրօրինակ ավանդույթներ կային, որոնք կորչում են։ Ինքս՝ որպես ղեկավար, եղել եմ համալսարանի փորձագիտական խմբի կազմում, ինչի շրջանակներում պարզեցի, որ պատմության ֆակուլտետում դիպլոմային աշխատանքներ գրելիս կոնկրետ ուսումնասիրություններ են արվում Արցախի գյուղերի, դրանց ծագման, մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ։

Կարծում եմ՝ ամեն դեպքում կային հնարավորություններ այս կառույցը պահպանելու։ Բազմաթիվ սոցիալական հարցերից բացի՝ համայնքաստեղծ այս կառույցը՝ էթնիկ ինքնության պաշտպանը, վերանում է»,- իր խոսքում նշեց Մենուա Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան