Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 02-04-2025

Ես ո՛չ կաշառք եմ վերցրել, ո՛չ դասեր եմ տապալել. Մենուա Սողոմոնյանը` իրեն ԵՊՀ-ից հեռացնելու մասին

Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում անցկացվում է դատական նիստ, որտեղ վիճարկվում է ԵՊՀ ռեկտորի հրամանը՝ Մենուա Սողոմոնյանի հետ աշխատանքային նոր պայմանագիր չկնքելու և նրան աշխատանքից հեռացնելու վերաբերյալ։

«ԵՊՀ դիրքորոշումը, թե իմ հեռացումը քաղաքական հայացքների հետ կապ չունի, կանխատեսելի էր, քանի որ նրանք նման բան երբեք չեն հայտարարի։ Բայց մենք թե՛ այս դատական նիստի, թե՛ այլ մեթոդներով ցույց ենք տվել, որ այլ պատճառ պարզապես չէր կարող լինել։ Ես ոչ կաշառք եմ վերցրել, ոչ դասեր եմ տապալել, ոչ էլ ժամավաճառությամբ եմ զբաղվել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

Իսկ Սողոմոնյանի պաշտպան Արամ Չադրյանը հավելեց, որ իր պաշտպանյալի՝ աշխատանքից հեռացումը անօրինական է:

«Գործատուն՝ ԵՊՀ-ն, որպես ազատման հիմք նշել է աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալը, մինչդեռ մեր հայցադիմումում մանրամասն անդրադարձել ենք, որ աշխատանքային հարաբերությունները եղել են անորոշ ժամկետով։ Հետևաբար, գործատուն չէր կարող այդ հիմքով լուծել պայմանագիրը»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ