copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:01 28-02-2023

Երիտասարդությանն այսօր զբաղեցնում են ինչ-որ անպետք  օրակարգերով․ Մենուա Սողոմոնյանը կոչ արեց անտարբեր չմնալ

Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:

«Համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը, խոսելով առաջիկա քայլերի մասին, ասաց.

«Առաջին հերթին պետք է կոտրենք այդ հանձնվողականութան շղթան։ Հանձնել Քարվաճառը, հանձնել Աղդամը 35000 զինվորի կյանք պահպանելու համար, հաջորդ օղակը շղթայի՝ հանձնել Արցախը 3 մլն-ի կյանքը պահպանելու համար, այդ շղթան շարունակաբար գալու և հասնելու է մինչև մեր տներ։ Այդպիսի հանձնվողականությամբմենք չենք կարող գոյություն ունենալ։ Չենք կարող մենք մեր ձեռքը կտրենլ և ասենլ, որ ամբողջ մարմինն ենք պահպանում։ Եթե կտրեցինք մեր ձեռքը, մեզ շատ դժվար ենք պաշտպանելու, հետո մեր մյուս ձեռքը, ապա ոտքն են կտրելու։ Մենք տանելու ենք մեր քարոզչությունը հակառակ ուղղությամբ՝ պահպանել Արցախը՝ հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար։ Այս տրամաբանությունը լինելու է մեր գործողությունների հիմքում, որոնք ուղղված են լինելու տարբեր հասցեատերերի, այռաջին հերթին՝ երիտասարդներին»։

Սողոմոնյանը նշեց, որ երիտասարդությանն այսօր զբաղեցնում են ինչ-որ անպետք օրակարգերով․ «Ամեն օր ինձ իմ ուսանողներից մոտենում են, դասից բացակայելու թույլտվություն են վերցնում, ինչ-որ իվենթների են գնում մասնակցելու։ Այ էսպիսի բաներով բանիմաց երիտասարդներին համակում են անհնարինության զգացումով, որ իրենք ոչինչ չեն կարող անել»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ ոչ անելով չմնալ անտարբեր և չտրվել այլ օրակարգերի, որոնք հեռու են տանում Արցախի համար պայքարից։։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի