Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:59 08-06-2023

«ՀայաՔվե» նախաձեռնությանը յուրաքանչյուրս պետք է մոտենանք որպես սեփականատեր․ Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց ստորագրահավաքի անցկացման քայլերը

Ուզում եմ մի քանի արձանագրումներ անել՝ ի լուր այս իշխանությոնների և հայ ժողովրդի։ Հայ ժողովրդին փորձում են համոզել, ներշնչել անելանելիության զգացումով, փորձում են վախեցնել պատերազմով, բայց հայ ժողովուրդն ունի բարձր արժանապատվություն, հայ ժողովուրդը չի ուզում անձնվել, հայ ժողովուրդը խղճուկ մուրացկան չէ, ոչ էլ գաղթական։ Այս մասին այսօր կազմակերպված հավաք-քննարկման ժամանակ ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ հետագայում Արցախը միավորվելու է Հայաստանի հետ, ու իր այս հավաքական կամքը հայ ժողովուրդը ներքևից վերև պարտադրելու է։

«Որպես դրա առաջին քայլ՝ քրեորեն պատժելու ենք այն պաշտոնյային, ով կհամարձակվի Արցախը ներկայացնել Ադրբեջանի մաս։ Ու Հայաքվե նախաձեռնությունը պետք է լինի ընտանեկան հոգս, սա շատ անձնական թեմա է, ամեն մեկս պետք է մոտենանք որպես սեփականատեր։ Ամեն մեկս պետք է կարողանանք մեզ տրամադրել ու շատ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ ստորագրությունների առաջին փուլն ապահովել»,- ասաց Սողոմոնյանը՝ ներկայացնելով ստորագրահավաքի անցկացման քայլերը և աշխատանքային, կազմակերպչական գործընթացը:

«Համախմբում» շարժման խորհրդի անդամը նշեց, որ պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ԿԸՀ․ «10-օրյա ժամկետում ԿԸՀ-ն տալու է որոշումը, 2 ամիս ժամկետ է տրված, մենք պետք է աշխատենք մեկ ամսում լուծել մեր խնդիրը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է