Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:41 13-07-2023

Կառավարությունը լուծարեց Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում գույք հետ վերցնելու, ԿԳՄՍ նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանում գործող բժշկական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացմամբ, ռեսուրսների համակենտրոնացմամբ:
Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը» լուծարելը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, թեթեւացնել պետության բեռը:

Երևանում գործում են պետական 4 և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի» հարևանությամբ գործում է նաև «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամը, որը 2022 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ուսուցանում է գրեթե նույն մասնագիտությունները:

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում:

Անհրաժեշտ է նշել, որ հարևանությամբ գտնվող ««Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամի շենքային և ուսումնալաբորատոր պայմանները էականորեն ավելի բարենպաստ են մասնագիտական կրթության կազմակերպման տեսանկյունից:

«Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամում (սանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասը իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան