copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 04-06-2024

Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարության 2019թ. որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին էին փոխանցվել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 եւ 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ, այդ տարածքում Ագրարային համալսարանը պետք է կառուցեր գյուղատնտեսական քոլեջ: Այդ մասին Ապարանում 2018թ. դեկտեմբերի 4-ին հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Քոլեջի վերակառուցման, վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ: Որոշումն ընդունելուց հետո անցել է ուղիղ 5 տարի, սակայն մինչ օրս քոլեջը չի կառուցվել, իսկ Ագրարային համալսարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն բարեհաճում պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը՝ ինչու։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր