Մինչ գործարար Սամվել Կարապետյանը և նրա շուրջ համախմբված մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ քննարկում են օտարերկրյա որոշ քաղաքացիների մուտքն ու տնտեսական գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնություններ, պետական բաց ռեգիստրներում արդեն առկա են նման անձանց՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու վերաբերյալ տվյալներ։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, ադրբեջանական՝ Իլհամ, Ռամիլ անուններով անձինք Հայաստանում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատերեր և հաշվառվել երևանյան կոնկրետ հասցեներում։
Հանրայնացված պաշտոնական փաստաթղթերի քաղվածքները փաստում են հետևյալ գրանցումները. Իլհամ Իլյասով ԱՁ – Հասցե՝ ք․ Երևան, Ավան, Հր․ Աճառյան փ․, Ս 42/10, Ռամիլ Իսմայիլով Ռուստամի ԱՁ – Հասցե՝ ք․ Երևան, Կենտրոն, Խորենացու փ․, Շ 26Ա, Բն․ 201 Գր․ Ս․, Իլհամ Ուդուրլիև ԱՁ – Հասցե՝ ք․ Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի փ․, 10։

Բնականաբար, սա չի նշանակում, որ տվյալ անձինք այդ անշարժ գույքի սեփականատերերն են, քանի որ ԱՁ-ի գրանցման հասցեն կարող է լինել ինչպես սեփական, այնպես էլ այլ իրավական հիմքով օգտագործվող հասցե։
Այնուամենայնիվ, այս գրանցումները մարդկանց մոտ հարցեր են առաջացնում, թե որքանով է անվտանգ Սաֆարովների գալն ու այստեղ բիզնես անելը, և արդյոք պետք է օրենքով սահմանափակել դա։