Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:25 16-02-2024

Ագրարային համալսարանի ռեկտորն առաջարկել է փակել 102-ամյա քոլեջը

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուղղակի խոսքեր չկան...

Նոր կարդացի, որ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը առաջարկել է իր աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ:

Այս նույն անձանավորությունը մի քանի օր առաջ համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել՝ Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Միլիոնից բարձր աշախատավարձի նկատմամբ հակում ունեցող սույն անձը իր առաջարկը պայմանավորել է այն հանգամանքով, որ քոլեջը չի կարողանում ապահովել ինքնաֆինասավորում և համալսարանը 2023թ. քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը, հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանին ազատելու միջնորդությամբ:

Ստացվում է, որ Զաքոյան Հրաչիկը ԿԳՄՍ-ին առաջարկում է 102 տարեկան ուսհաստատությունը փեկել, որ համալսարանը կարողանա տանել ռեկտորի պարտականությունները կատարողի աշխատավարձի ծանր բեռը:
1922 թվականին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024 թվականին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան