copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:15 03-05-2023

Թուրքիան չէր կարող անպատասխան թողնել Հայաստանի վերջին քայլը․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Հայաստանից թռչող օդանավերի համար իր օդային տարածքը փակելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը։

Քալընը շեշտել է՝ խոսք չէր կարող լինել այն մասին, որ Թուրքիան չարձագանքեր Հայաստանի վերջին քայլին (նկատի ունի Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացումը-խմբ․):

«Խոսք չէր կարող լինել այն մասին, որ Հայաստանին պատասխան չտրվեր։ Չէր կարելի սպասել, որ մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունն անպատասպան կմնար։ Սա, իհարկե, կունենա իր հետևանքը, օրինակ՝ օդային տարածքի փակումը»,- հայտարարել է Քալընը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Նա շեշտել է, որ Թուրքիան թույլ չի տա հայկական օդանավերի անցումն իր տարածքով, քանի դեռ «Հայաստանի կողմից շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իրականացվող սադրանքները»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի