Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ պատասխանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին:
«Ամեն ինչ պարզ է. այստեղ նավթագազային արդյունահանման շղթան ընդարձակ է, հասանելի և խոցելի։ Այս ջրերում ու օբյեկտներում գործող ամերիկյան նավթագազային ընկերությունները նույնպես կրում են այդ խոցելիությունը։ Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված։ Մենք դա արդեն ապացուցել ենք: Հարցրեք այն բազաներին, որոնք այլևս գործունակ չեն»,- գրել է Ղալիբաֆը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը գրել էր, որ ԱՄՆ-ը կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին: