copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:12 19-10-2022

Հայաստանի կառավարությունը կատարել է «հիացմունքի արժանի քայլեր». Էրդողանի խոսնակ


Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն անդրադարձել է հայ-ադրրբեջանական և հայ-թուրքական բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Քալընը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը կատարել է «հիացմունքի արժանի քայլեր, որոնց պետք է աջակցի նաեւ հայկական սփյուռքը»։ «Փաշինյանն այս գործընթացը լավ է ղեկավարում, չնայած սփյուռքի դիմադրությանը և ճնշումներին»,- ասել է նա։

Պատասխանելով Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին՝ Քալընը հայտնել է, որ առաջիկայում կայանալիք հանդիպումների ընթացքում կարող են որոշ նոր քայլեր ձեռնարկվել։

«Մենք դիտարկում ենք այն հնարավորությունը, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների և արտգործնախարարների հանդիպումների արդյունքում կարող են որոշ նոր քայլեր ձեռնարկվել»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի