Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 26-04-2023

Հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը կշնչի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը կշնչի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։

Էրդողանի խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։

«Մենք սկսել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եկեք տարածաշրջանում խաղաղության և կայունության միջավայր կառուցենք։ Սա Հայաստանին նաև տնտեսապես շունչ կտա»,- ասել է նա։

Հատկանշական է, որ Էրդողանի խոսնակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների և առաջիկայում կայանալիք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի համատեքստում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան