copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:23 04-04-2022

«Ամեն կերպ աջակցեք մեզ». Զելենսկիի ելույթը «Գրեմի»-ի արարողությանը

Ամերիկյան «Գրեմի» երաժշտական ​​մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը։
«Ի՞նչն է ամենաքիչը նման երաժշտությանը»,- հարցրել է Զելենսկին հանդիսատեսին և ինքն էլ պատասխանել հարցին. «Ավերված քաղաքների լռությունը, սպանված մարդկանց լռությունը»:
«Ամեն կերպ աջակցեք մեզ, մի լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կտիրի մեր քաղաքներում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկիի տեսաուղերձից հետո հանդիսատեսի առաջ ելույթ են ունեցել Ջոն Լեջենդը, ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնը և բանաստեղծուհի Լյուբա Յակիմչուկը, ինչպես նաև ուկրաինացի այլ կատարողներ։