copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:55 15-10-2021

Իտալիայում բողոքում են «առողջապահական անձնագրերի» պարտադրման դեմ

Իտալիայում «առողջապահական անձնագրերի» ուժի մեջ մտնելուց հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Այդ մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, հաղորդում է ANSA-ն:

Այսուհետ, երկրում, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածի յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա Green Pass, որը հաստատում է պատվաստումը, ապաքինումը կամ COVID-19-ի բացասական թեստի առկայությունը:

Պահանջը բողոքի ալիք է բարձրացրել իտալացիների շրջանում: Տրիեստում մոտ երկու հազար աշխատող արգելափակել է նավահանգիստը: Նույն բողոքի ցույցերը տեղի են ունենում Ջենովայի և Անկոնայի նավահանգիստներում: Իտալիայի վեց նավահանգիստներից երեքում աշխատանքները դադարեցվել են:

Բացի այդ, տասնյակ ցուցարարներ փորձել են փակել երթեւեկությունը Հռոմում: Նրանց կանգնեցրել է ոստիկանությունը:

Գործադուլները բացասաբար են անդրադարձել մի քանի խոշոր ընկերությունների աշխատանքի վրա, այդ թվում՝ Electrolux-ի, San Benedetto-ի և Zoppas-ի:

Իտալիան ողջ Եվրոպայում ներկայացրել է COVID-ի անցաթղթերի ամենախիստ պահանջները:

Հիշեցնենք, որ Իտալիայում բնակչության 80%-ը լիովին պատվաստված է COVID-ի դեմ: Իտալիայում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4,7 միլիոն դեպք, որից 131 հազարը՝ մահվան ելքով:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին