copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:40 03-03-2021

ԱՀԿ-Ն ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ «ՔՈՎԻԴ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ» ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

«Ռոսիա 24»-ի եթերում Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետաձգել արտասահման ճանապարհորդող քաղաքացիների համար Կորոնավիրուսի պատվաստումների անձնագրերի պատրաստումը::

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն չի բացառում, որ հետագայում կներկայանա «Քովիդ» անձնագրերի պատրաստման վերաբերյալ առաջարկությամբ:

«Յուրաքանչյուր երկիր իր ընթացքն ունի, բոլորը փորձում են թույլ տալ բնակչության ավելի շարժունակություն»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն կհամագործակցի բոլոր պետությունների հետ:

Ամենից շատ դիտված