copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:55 21-05-2021

«Աերոֆլոտը» նախազգուշացրել է թռիչքների հնարավոր հետաձգման մասին

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը նախազգուշացրել է ուղևորներին ՏՏ ծառայությունների մատուցման ոլորտում համընդհանուր խափանման պատճառով թռիչքների հնարավոր հետաձգումների մասին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողի կողմից համաշխարհային տեխնիկական խափանման պատճառով կարող են լինել ուղևորների գրանցման հետաձգումներ և թռիչքների ժամանակի փոփոխություններ: Մենք խնդրում ենք ուղևորներին հետևել օդանավակայանում մեկնելու ժամանակի վերաբերյալ փոփոխությունների հայտարարություններին և օդանավակայանի տախտակների տեղեկություններին»,- նշված է փոխադրողի կայքում:

Ընկերությունը չի հստակեցրել, թե ՏՏ ծառայություններ մատուցողներից որն է ունեցել խափանումներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աերոֆլոտն» օգտագործում է միջազգային Sabre համակարգը: