ԼՐԱՀՈՍ
«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս սայթաքել է և ընկել. News.am
14:36 11-04-2022
Նախօրեին ժամը 18:50-ի սահմանում զիփլայնի 7 մետր բարձրությամբ տնակից ընկնելու հետեւանքով մահացել է զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։
Société Générale-ը հեռանում է Ռուսաստանից և «Ռոսբանկը» վաճառում է «Ինտերրոսին»
14:12 11-04-2022
Գործարքի գումարը, որը նախատեսում է նաև «Ռոսբանկի» վաճառքը «Ինտերրոսին», չի հաղորդվում։
Ռուսական զորքերը կանցնեն էլ ավելի լայնածավալ գործողությունների. Զելենսկի
13:48 11-04-2022
Զելենսկին խոստացել է «ավելի շատ զենք բերել Ուկրաինա», ինչպես նաև էլ ավելի ակտիվացնել դիվանագիտական և լրատվամիջոցների ակտիվությունը:
Սպասվում է քամու ուժգնացում
13:47 11-04-2022
Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական բանակը ոչնչացրել է С-300 հրթիռային համալիրը
13:33 11-04-2022
Ըստ ՌԴ ՊՆ-ի, խոցվել է C-300-ի չորս արձակման կայան և անձնակազմից մինչև 25 մարդ:
Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով
13:32 11-04-2022
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:
Վճռաբեկ դատարանից է կախված` երբ կձերբակալվեն ազատ արձակված «ծռերը»
13:23 11-04-2022
Ըստ Մելիքյանի՝ 3 ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել բողոքը վարույթ ընդունելու մասին:
Ericsson-ն անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
13:10 11-04-2022
Պատճառը Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցներն են։
Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի. Ղարիբաշվիլի
12:57 11-04-2022
«Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը»,- ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Ֆինլանդիան և Շվեդիան այս ամառ կդիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. The Times
12:18 11-04-2022
Չեզոք կարգավիճակ ունեցող Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը ակտիվորեն սկսել է քննարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը
12:14 11-04-2022
Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով:
Տավուշի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
12:06 11-04-2022
Մինչև ապրիլի 12-ը ժամը 21։00-ը դադարեցվել է Տավուշի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:
Երեք շաբաթ է՝ նույն բանի մասին եք զեկուցում. քաղաքապետարանի գործակարգավարական նիստ
12:03 11-04-2022
Քաղաքապետարանի տրանսպորտի հսկողական վարչությունը ներկայացրեց ոչ պիտանի տրանսպորտների դուրսգրման մասին զեկույցը, որի մրցույթը բացվում է այսօր։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք
11:55 11-04-2022
Ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1680 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 301-ի:
Մերձմոսկովյան Ստուպինոյում բնակելի շենքում գազ է պայթել. երկու մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
11:43 11-04-2022
Պայթյունի հետևանքով Կենտրոնական անցուղի 4 հասցեում գտնվող շենքի մուտքերից մեկի վերին երկու հարկերն ամբողջությամբ ավերվել են, վնասվել է ութ բնակարան:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ
11:32 11-04-2022
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ։
Մակրոնն ու Լը Պենը անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
11:11 11-04-2022
Մակրոնը հավաքել է ձայների 27.6%-ը, երեք միավորով ավելի, քան հինգ տարի առաջ կայացած ընտրություններում։
Արցախից պետք է ձևակերպվի՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ օրվա իշխանությունից. Տիգրան Աբրահամյան
10:48 11-04-2022
Նույն ձևով Արցախից պետք է ձևակերպվի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ օրվա իշխանությունից, Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից։
Դանակահարություն՝ Երևանի «Մալիբու» այգում․ 17-ամյա պատանին հոսպիտալացվել է
10:41 11-04-2022
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, որը դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցում գտնվող «Մալիբու» այգում։
Ալան Գագլոևը հայտարարել է Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում իր առաջնորդության մասին
10:28 11-04-2022
«Ըստ արձանագրությունների, մենք հաղթում ենք։ Գրեթե բոլոր ընտրատեսամասերում դինամիկան նույնն է»,- իր համախոհներին ու լրագրողներին ասել է Գագլոևը:
Թուրքմենստանի նոր նախագահը մտադիր է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել
10:08 11-04-2022
Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստանն ու ԱՄՆ-ը «համագործակցում են քաղաքական-դիվանագիտական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և շատ այլ առանցքային ոլորտներում»։
Իսրայելը Արևմտյան ափին 40 կմ-ոց մինչև 9 մետր բարձրությամբ բետոնե ցանկապատ կկառուցի
09:54 11-04-2022
Արգելապատնեշը կառուցվելու է բետոնից, այն համալրվելու է պաշտպանիչ սարքավորումներով և լրացուցիչ տեխնոլոգիական բաղադրիչներով:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը չեն մասնակցի Բեքհեմի որդու հարսանիքին
09:22 11-04-2022
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Բեքհեմներին մաղթել են ինչպես հարկն է զվարճանալ, սակայն նշել են, որ չեն կարողանա մասնակցել արարողությանը:
Նիկոլաևում հզոր պայթյուն է որոտացել
09:06 11-04-2022
Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավարը Telegram-ում գրել է, որ դա կարող է հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) ճեղքած ռուսական հրթիռ լինել։
Էքզիստենցիալ անվտանգությո՞ւն, թե՞ կարգավիճակի հարց. ի՞նչ է ակնարկում ԱԳՆ-ն
08:41 11-04-2022
ՀՀ-ն վերանայել է Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը և շեշտը դնում է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ ԼՂ հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները կանխելու վրա։
Ամենակարևորը` գեղեցիկ եղեք ներսից․ Իննա Խոջամիրյան
23:59 10-04-2022
«Ամենակարեւորը` գեղեցիկ եղեք ներսից...Մյուսը ժամանակավոր է, եւ խաբուսիկ», - հրապարակումն այսպես է մակագրել երիտասարդ դերասանուհին։
Քսենյա Սոբչակին նկատել են Դոմոդեդովո օդանավակայանում
23:48 10-04-2022
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին նկատել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում՝ դեպի Թել Ավիվ թռիչքի հերթում։
Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին զիպլայնից վայր է ընկել և մահացել
23:29 10-04-2022
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել: Վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Գերմանիայում ռուսամետ և ուկրաինամետ ցույցեր են տեղի ունեցել
23:10 10-04-2022
Կիրակի օրը գերմանական մի քանի քաղաքներում կրկին ռուսամետ ու հակառուսական ցույցեր են տեղի ունեցել։
Մոտ 350 մեքենա է անցել Հանովերով՝ ոստիկանների ուղեկցությամբ։
Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ
22:48 10-04-2022
Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը բոլոր 6 ընտրատեղամասերում: Ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը։
Ավստրիայի կանցլերը Մոսկվա կժամանի՝ Պուտինի հետ բանակցությունների․ Kronen Zeitung
22:28 10-04-2022
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը Կիևում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո մտադիր է երկուշաբթի այցելել Մոսկվա, գրում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջատար են Մակրոնը և Լը Պենը․ Exit poll
22:09 10-04-2022
Exit-poll-ի տվյալներով` Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 25-ամյա կինը ինքնասպան է եղել. ժամեր անց ինքնասպան է եղել նրա ամուսինը
21:48 10-04-2022
Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին: ժամեր անց նույն եղանակով ինքնասպան է եղել նրա 35-ամյա ամուսինը։
Կիևի մարզում հայտնաբերվել է ավելի քան 1200 դի․ Ուկրաինայի գլխավոր դատախազ
21:29 10-04-2022
Ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ մենք հայտնաբերել ենք 1222 բնակչի դի, որոնք զոհվել են Կիևի շրջանի ռուսական օկուպացիայի ժամանակ։ Սա միայն Կիևի մարզում»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազը։
Ինչու սնդիկով ջերմաչափներն արգելվեցին, ու ինչ կապ ունի Խաչատուր Սուքիասյանը
21:10 10-04-2022
Պարզվում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Չինաստանում էլ․ ջերմաչափերի գործարան է գնել և իշխանությունները ՀՀ-ում նպաստավոր պայմաններ են ստեղծել Սուքիասյանների բիզնեսի համար։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները կբանակցեն «Վոստոչնի» տիեզերակայանում
20:47 10-04-2022
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան՝ բանակցությունների, որից հետո համատեղ մամուլի ասուլիս կտան։